ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը, կալանքից ազատվել է

Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը, կալանքից ազատվել է

Կալանքից ազատվել է քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը: Դատախազությունից InfoPort.am-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ Վարդանյանն ազատ է արձակվել մայիսի 3-ին՝ գրավով։

«Առաջին ատյանի դատարանը, որը, ըստ էության քննում է գործը, բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը։ Դատախազությունը այդ որոշման դեմ Վերաքննիչ բողոք է այսօր ներկայացրել»,- փոխանցեցին դատախազությունից։

Հիշեցնենք, որ Վարդանյանն ազատ էր արձակվել հունվարին, 75 միլիոն դրամ գրավի դիմաց: Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել, որը բավարարվել էր եւ նա կրկին կալանավորվել էր՝ մոտ տասն օր ազատության մեջ մնալուց հետո։ Հիմա, փաստորեն, կրկին ազատ են արձակել։ Արամ Վարդանյանը մեղադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթման եւ փողերի լվացման համար: Այս գործով նիստը դատարանը քննում է դռնփակության կարգով:

  • Կիսվել: