Արամ Հարությունյանի նկատմամբ արդարացման վերդիկտ է կայացվել. փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ այսօր արդարացման վերդիկտ է կայացվել քաղաքական գործիչ Արամ Հարությունյանի նկատմամբ:
Նա, մասնավորապես, նշել է.. «Այսօր երեք տարվա դատական քաշքշուկից հետո՝ արդարացման վերդիկտ կայացվեց հորս՝ Արամ Հարությունյանի նկատմամբ:
Հիշեցնեմ, որ նա մեղադրվում էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի արժանապատվությանը հրապարակային եղանակով ծանր վիրավորանք հասցնելու համար»: