շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Առաջիկա 2 օրերի ընթացքում roadpolice.am կայքում գրանցումներ հնարավոր չի լինի կատարել. ՆԳՆ

Առաջիկա 2 օրերի ընթացքում roadpolice.am կայքում գրանցումներ հնարավոր չի լինի կատարել. ՆԳՆ

ՆԳՆ-ից հայտնում են, որ roadpolice.am կայքը տեխնիկական վերազինման փուլում է:
 
«Հարգելի՛ քաղաքացիներ,
 
2025 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 18։00-ից հետո, roadpolice.am կայքում հաշվառման-քննական ծառայություններին վերաբերող տեղեկատվությունը լինելու է անհասանելի։
 
Տեղեկացնում ենք, որ roadpolice.am-ի լավարկմանն ուղղված տեխնիկական աշխատանքների արդյունքում առաջիկա 2 օրերի ընթացքում կայքում գրանցումներ հնարավոր չի լինի կատարել։
 
Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ։

  • Կիսվել: