շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Առաջարկվում է ներդնել բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ՝ գործող դատավորների, դատախազների, քննիչների և քննիչների թեկնածուների համար

Առաջարկվում է ներդնել բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ՝ գործող դատավորների, դատախազների, քննիչների և քննիչների թեկնածուների համար

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարութան և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից մշակված և հանրային քննարկման ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ քննարկմանը և կարևորել նախագծերի մշակման փուլում ոլորտային իրավակիրառ մարմինների ներգրավումը։

Նախագծով առաջարկվում է ներդնել բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ՝ գործող դատավորների, դատախազների, քննիչների, ինչպես նաև՝ քննիչների թեկնածուների համար:

Նախագծերի ընդունումը հնարավորություն է տալու պարբերաբար ուսումնասիրել պաշտոնատար անձանց գործունեությունը՝ կոռուպցիոն երևույթներին ներգրավվածությունը բացահայտելու համար:

Ծավալված կառուցողական քննարկման արդյունքում կանխորոշվել են նախագծի լրամշակման հետագա ուղղությունները:

Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ Բարձրագույն դատական խորհրդից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, Գլխավոր դատախազությունից, Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեներից և Ֆինանսների նախարարությունից:

  • Կիսվել: