ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առաջարկում եմ ինձ և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պաշտոնանկ անել միասին. Սանասարյան

Առաջարկում եմ ինձ և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պաշտոնանկ անել միասին. Սանասարյան

Կարծում եմ, որ ուժայինների ղեկավարների փոփոխությունից հետո, ժողովրդի կողմից ամենասպասվածը գլխավոր դատախազի փոփոխությունն է, ուստի ԱԺ կողմից այս հարցի լուծումը պետք է դառնա օրակարգային: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Սանասարյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նա, մաասնավորապես, նշել է. ՛՛Հարգելի՛ պարոն վարչապետ, մինչ Դուք զբաղված եք երկիրը համաճարակից դուրս բերելու և այլ ճգնաժամային հարցերով, գլխավոր դատախազը սաբոտաժ է անում։

Կարծում եմ, որ ուժայինների ղեկավարների փոփոխությունից հետո, ժողովրդի կողմից ամենասպասվածը գլխավոր դատախազի փոփոխությունն է, ուստի ԱԺ կողմից այս հարցի լուծումը պետք է դառնա օրակարգային ։

Որպեսզի տարընթերցումներ չլինեն՝ առաջարկում եմ ինձ և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պաշտոնանկ անել միասին։ Եվ ՊՎԾ-ում որոշակիություն կմտնի, և դատախազությունն առողջանալու հնարավորություն կունենա։

Հարգանքով՝ Դավիթ Սանասարյան՛՛:

 
 
 
 

  • Կիսվել: