երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արագածոտնի մարզի Կոշ գյուղում դանակահարել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի ծառայողի

Արագածոտնի մարզի Կոշ գյուղում դանակահարել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի ծառայողի

Հունվարի 9-ին դանակահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Կոշ գյուղում: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Հունվարի 9-ին՝ ժամը 22:50-ին, Աշտարակի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի առաջնային մակերեսի աջ կեսի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1982թ. ծնված տղամարդ՝ հայտնելով, որ իրենց տանն ընկել է»,- մանրամասնեց նա։

Զարզանդ Գաբրիելյանը նաև տեղեկացրեց, որ ոստիկանության ծառայողների ստացած տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ ժամը 22:20-ի սահմաններում Կոշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում ծագած վիճաբանության ժամանակ նշված տղամարդուն սուր կտրող գործիքով վնասվածքներ է հասցրել նույն գյուղի բնակիչ, 1992 թվականին ծնված երիտասարդ:

«Երիտասարդը անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 10-ին՝ ժամը 02:40–ին, ներկայացել է բաժին՝ տալով խոստովանական բացատրություն»,-ասաց նա:  

Գաբրիելյանի խոսքով՝ ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: