երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արագածոտնի մարզային վարչության բաժնի պետի աշխատանքից ազատվելն ունի միանգամայն այլ պատճառներ. Ոստիկանություն

Արագածոտնի մարզային վարչության բաժնի պետի աշխատանքից ազատվելն ունի միանգամայն այլ պատճառներ. Ոստիկանություն

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սոցցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում տարածվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնի պետ Ջանիկ Մարությանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու վերաբերյալ տեղեկատվություն։

Դիմումատուն այդ քայլի ինչ-ինչ պատճառաբանություններ է հրապարակել, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։

 

Ջանիկ Մարությանի աշխատանքից ազատվելն ունի միանգամայն այլ պատճառներ, որոնցով սկսված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է։

Ավարտից հետո արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի»։

  • Կիսվել: