ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արագած Ախոյանին այսօր մեղադրանք է առաջադրվել

Արագած Ախոյանին այսօր մեղադրանք է առաջադրվել

Այսօր իմ լավ ընկեր Արագած Ախոյանին մեղադրանք առաջադրեցին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2- րդ հոդվածի 1-ին մասով։ Այս մասին գրել է Փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Մեղադրանքի էությունը փաստացի կայանում է նրանում, որ պարոն Ախոյանն իր «լայվերից» մեկում ասել է, որ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ: Բնականաբար՝ ես այդ մտքի հետ համաձայն եմ։

Խնդրում եմ քննչական մարմնին հրապարակել Ախոյանին առաջադրված ամբողջական մեղադրանքը և Ախոյանի կողմից այդ կապակցությամբ տրված ցուցմունքը. թե ես և թե պարոն Ախոյանը դրա դեմ չենք առարկում։ Այժմ այսքանը»,-գրել է փաստաբանը։ 

  • Կիսվել: