ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արաբկիրում բացահայտվել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր

Արաբկիրում բացահայտվել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր

Արաբկրում ծառայություն իրականացրած պարեկները հոկտեմբերի 30-ին ու 31-ին ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները հոկտեմբերի 30-ի երեկոյան Ղափանցյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի, որը Երևանի բնակիչ է։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգված՝ 76 գրամից ավելի քաշով, նախնական տվյալներով՝ մարիխուանա, գաղտնի փականով դանակ ու հուշանվեր կացին:

Իսկ հոկտեմբերի 31-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներն Արամ Խաչատրյան փողոցում ձերբակալել են Երևանի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդի։ Նա ևս տեղափոխվել է բաժին ու խուզարկվել։ Հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ՝ 4 գրամից ավելի քաշով, և կաթուցիչներ։

Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: