հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արաբկիրի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիմումի փաստով

Արաբկիրի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիմումի փաստով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիմումի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի ոստիկանությունը պետք է պարզի ոստիկանության այն ծառայողի ինքնությունը, ով ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ Ա. Մինասյանի:

Չգիտես ինչու, ոստիկանության այդ ծառայողը ցուցաբերել է ոստիկանին ոչ վայել վերաբերմունք ու մինչ Ա. Մինասյանը և բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են պարզել, թե ինքը ոստիկանության որ բաժնի ծառայող է, նա հրաժարվել է պատասխանել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մինասյանն արդեն պարզել է այդ ոստիկանի ինքնությունը, ինչպես նաև ոստիկանության որ բաժնում է վերջինս աշխատում: 

  • Կիսվել: