ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արաբկիրի ոստիկանների ստացած տվյալներով Գավառում աղմկահարույց սպանությունների դեպքով հայտնաբերված զենքերը ուղարկվել են փորձաքննության. կան կասկածներ, որ դրանք ինչ-որ դեպքով օգտագործվել են

Արաբկիրի ոստիկանների ստացած տվյալներով Գավառում աղմկահարույց սպանությունների դեպքով հայտնաբերված զենքերը ուղարկվել են փորձաքննության. կան կասկածներ, որ դրանք ինչ-որ դեպքով օգտագործվել են

Երեկ՝ հունիսի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության քննիչը ասուլիսի ժամանակ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին համառոտ ներկայացրեց այս տարվա ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների հետևանքով տեղի ունեցած սպանությունների և Գավառի բժշկական կենտրոն ներխուժած մի խումբ անձանց մասնակցության փաստով հարուցված քրգործի որոշ հանգամանքներ: Բանախոսը հայտնեց նաև, որ նշանակվել են մի շարոք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական և այլն:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչականև կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում փորձաքննություն է նշանակվել նաև այն զենքերի, որոնք օրեր առաջ հայտնաբերվել էին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացած օպերատիվ տվյալների հիման վրա:

Այդ տվյալներով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները, համագործակցելով Գեղարքունիքի մարզի քննիչների հետ, դատարանի որոշմամբ խուզարկություն էր կատարվել ոստիկանության Արաբկիրի բաժնում զենքերի մասին ստացված վայրում ու պարզվել էր, որ տեղեկությունը հավաստի է և հայտնաբերվել էին զենքերը: Կան կասկածներ, որ այդ զենքերը ինչ-որ դեպքով օգտագործվել են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում հայտնաբերվել էր «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, թվով 43 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ, թվով 3 հատ ինքնաձիգի պահունակ, օդամղիչ հրացան, ինքնաշեն նռնակ՝ իր պայթուցիչով:

Նշված զենքերը հայտնաբերվել էին այն բանից հետո, երբ ոստիկանության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 56-ամյա Խաչիկ Մեհրաբյանն իր մոտ ապօրինի զենք-զինամթերք է պահում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Գավառի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ծառայողները Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հունիսի 19-ին խուզարկություն էին կատարել նշված քաղաքացու տանը և պարզվել էր, որ Արաբկիրի ոստիկանությունում ստացած օպերատիվ տվյալները հավաստի են և հայտնաբերվել ու քննիչի կողմից առգրավվել էր նշվածը: Քննիչի որոշմամբ նշանակվել էր փորձաքննություն: 

  • Կիսվել: