Արա Ֆիդանյանը՝ Էդուարդ Աղաջանյանի՝ փոխոստիկանապետ նշանակվելու լուրի մասին
Նման տեղեկատվության ես չեմ տիրապետում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ մեկնաբանելով տեղեկությունները, որ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը փոխոստիկանապետ է նշանակվելու:
Իսկ եթե նշանակվի, իր համար անակնկալ չի լինի՞: Ֆիդանյանն ասաց, որ պետք չէ «եթե»-ներով խոսել.
«Տվյալ պահին որևէ տեղեկատվություն առկա չէ»:
Ֆիդանյանը նաև նշեց, որ Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը քաղաքական պաշտոն չէ: