շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արա Բաբլոյանի գործով քննիչն առարկություն է ներկայացրել դատախազի ցուցումի դեմ

Արա Բաբլոյանի գործով քննիչն առարկություն է ներկայացրել դատախազի ցուցումի դեմ

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործը քննած քննիչը առարկություն է ներկայացրել այս գործը հսկող դատախազի դեմ, տեղեկացնում է «Ազատություն»-ը։

ՀՔԾ-ից, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բաբլոյանի և Բաբայանի քրեական գործն օրեր առաջ դատախազությունից ստանալուց հետո փոփոխվե՞լ են մեղադրանքները, նշել են, որ այս պահին առարկություն են ներկայացրել՝ հիմք չտեսնելով դատախազի առաջարկը կատարելու համար։ Նշենք, որ դատախազն առաջարկել էր փոփոխել երկու մեղադրյալների մեղադրանքը։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքը, վերահսկող դատախազը գործը լրացուցիչ քննության համար հետ էր ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Դատախազն իր վերջին որոշմամբ անհրաժեշտ է համարել փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ։

  • Կիսվել: