չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել

Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանինախագահությամբ ավարտվել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի գործով դատական նիստը:

Պաշտպանները միջնորդություն են ներկայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ քննարկելու ներկայացված միջնորդությունները։ Դատական ակտը կհրապարակվի 17։30-ին։

  • Կիսվել: