ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ապրիլի 29-ից 30-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 39 դեպք. Ոստիկանություն

Ապրիլի 29-ից 30-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 39 դեպք. Ոստիկանություն

Ապրիլի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 39 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, խուլիգանության, թմրամիջոցի մաքսանենգության, պատմության և մշակութային հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, ծեծի և ընտանեկան բռնության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

  • Կիսվել: