ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ապրիլի 21-25-ը փակ կլինեն Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները․ ոստիկանություն (տեսանյութ)

Ապրիլի 21-25-ը փակ կլինեն Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները․ ոստիկանություն (տեսանյութ)

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։ Այս մասին ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։ 

Հայտարարության մեջ նաև ասվում է․ «Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։  Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին` ըմբռնումով մոտենալ որոշմանը»։

  • Կիսվել: