երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ապրիլի 14-15-ը ոստիկանները բացահայտել են 63 հանցագործություն

Ապրիլի 14-15-ը ոստիկանները բացահայտել են 63 հանցագործություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 14-15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 20, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, ապօրինի ծառահատման ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 3-ական, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, հոգեմետ նյութեր հաշվառելու կանոններ խախտելու, ընտանեկան բռնության, ինքնիրավչության ու պոռնկագրական նյութեր տարածելու 1-ական դեպք։ 

Հայտնաբերվել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: