հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ապօրինի ծառահատման դեպք Լոռու մարզում

Ապօրինի ծառահատման դեպք Լոռու մարզում

Հոկտեմբերի 20-ին, ժամը 19-ի սահմաններում, Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ոստիկանների համատեղ ծառայության ընթացքում, Վահագնի գյուղի վարչական տարածքում ստուգման է ենթարկվել նույն գյուղի մի բնակչի վարած «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան, որը բեռնված էր փայտանյութով:

Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Պարզվել է, որ նա, համագյուղացու հետ, ապօրինի հատել է կանգուն երեք ծառ:

Փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

  • Կիսվել: