կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ապօրինի ծառահատման դեպք Գորիսում

Ապօրինի ծառահատման դեպք Գորիսում

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանների հետ համատեղ ստուգել են Գորիս քաղաքի 24-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Վարորդը հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել մոտ երկու ամիս առաջ պետական ոչ առևտրային մի կազմակերպությունից, սակայն համապատասխան անդորրագիր կամ փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: