ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը հավանության արժանացավ

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը հավանության արժանացավ

Արդարադատության նախարար ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստում հավանության արժանացավ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

Նա, մասնավորապես, գրել է. «Նախագծի վերջնական ընդունման արդյունքում կկատարելագործվի ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը։

Իրավական այս մեխանիզմը թույլ կտա բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Այսպիսով, օրենքի նախագիծը ներմուծում է չհիմնավորվող հարստացման բռնագանձման մեխանիզմ, որը տարբեր դրսևորումներով առկա է Իտալիայում, Իռլանդիայում, Ավստրալիայում, Բուլղարիայում, Սլովենիայում, Միացյալ Թագավորությունում։

Նախագիծը նպատակ է հետապնդում որդեգրել միջազգային պայմանագրերով և միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում։

Սիրելի՛ քաղաքացիներ
Եվս մեկ անգամ շեշտեմ, որ այս նախագծի կարգավորումները բացառապես վարաբերում են սահմանափակ թվով հանցագործությունների կատարման հետ առնչություն ունեցող անձանց գույքին»։

  • Կիսվել: