երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Տավուշի նախկին մարզպետի և նրա ընտանիքի անդամների գույքի վրա

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Տավուշի նախկին մարզպետի և նրա ընտանիքի անդամների գույքի վրա

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի և նրա ընտանիքի անդամների գույքի վրա՝ բավարարելով դատախազության բողոքը:

Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց: Աբովյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն՝ ծանոթանալու իրենց գույքերի վերաբերյալ իրականացված ուսումնասիրության նյութերին և ներկայացնելու դիրքորոշում այդ կապակցությամբ։

Թե խոսքը մասնավորապես որ գույքերի մասին է՝ դատախազությունը դեռ չի մանրամասնում։

Դատարանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով կալանք է դրել նաև Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքի վրա:

  • Կիսվել: