երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ մայրաքաղաքի Հաղթանակ թաղամասում ինքնաձիգ է թողել։ Նշված հասցե են շտապել ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները։ Նրանց հայտնաբերած պարկում «Կալաշնիկովի» ինքնաձիգ կար։

Արդյունավետ էր նաև Արարատի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Արարատի և Արտաշատի բաժիններում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։ Նոր Խարբերդ գյուղի մի մի բնակիչ էլ Մասիսի բաժին է բերել թմբուկավոր ատրճանակ և ռազմամթերք։ Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։ Շատվան գյուղի մի բնակիչ էլ Վարդենիս քաղաքում ծառայություն իրականացնող Գեղարքունիքի պարեկներին է ներկայացրել ինքնաձիգի փամփուշտներ։ Օդաճնշիչ հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր ոստիկանության Ապարանի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը։ Կապանի բաժնում համայնքային ոստիկանների իրականացրած միջոցառումների շնորհիվ Կապան քաղաքի մի բնակիչ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք։

Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

  • Կիսվել: