հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության բաժիններում

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության բաժիններում

Ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են բնակչության հետ ակտիվ բացատրական աշխատանք տանել ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունքում` ոստիկանության Կումայրիի բաժնում արձանագրվել են 1958 թվականի արտադրության սպորտային ատրճանակի, նռնակի և նռնակի պայթուցիչի, ողորկափող հրացանի նմանվող զենքի, 51 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտների, առանց պայթուցիչի «Ֆ-1» տեսակի նռնակի, «ԱԿՄ-74» տիպի ինքնաձիգի, դրա պահեստատուփի՝ լիցքավորված 30 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում էլ արձանագրվել են հակատանկային նռնականետի և 5,45 մմ տրամաչափի փամփուշտներով լիցքավորված «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի փամփշտատուփի կամավոր հանձնման դեպքեր։ Արդյունավետ էր նաև Ախուրյանի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքը. կամավոր հանձնվել են 97 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտ, «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգի պահեստատուփ և պայթուցիչով «Ֆ-1» տեսակի նռնակ։ Նռնակի և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել նաև ոստիկանության Ամասիայի բաժնում։ Մեծամորի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են առանց գործարանային համարի «ԱԿ-74» տեսակի ինքաձիգի և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփշտատուփի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Արթիկի բաժնում էլ արձանագրվել են 61 հատ 7,62 մմ տրամաչափի, 55 հատ 5,45 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի փամփուշտների, 4 ինքնաձիգի պահեստատուփի, 3 ազդանշանային լուսարձակող փամփուշտների, «Ֆ-1» տեսակի նռնակի, նռնակի պայթուցիչի և ինքնաշեն նռնակի կամավոր հանձնման դեպքեր։ Ջերմուկի բաժնի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, 30 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփի, 35 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտների, «Ֆ-1» և «ՌԳ-48» մոդելի նռակների և դրանց պայթուցիչների կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Աշտարակի բաժնում էլ կամավոր հանձնել են կարճեցված փողով և խզակոթով «ՏՕԶ 8-Մ» տեսակի ակոսափող հրացան և 95 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Նաիրիի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքը։ Կամավոր հանձնել են «ԻԺ 66» մոդելի երկփողանի հրացան, պայթուցիչով «Ֆ-1» տեսակի նռնակ և 60 հատ 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ։

 

«Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: