հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ապօրինի գույքի մասին օրենքը մտել է ուժի մեջ և ավելորդ ջղաձգումները որևէ մեկին չեն փրկելու. Պապոյան

Ապօրինի գույքի մասին օրենքը մտել է ուժի մեջ և ավելորդ ջղաձգումները որևէ մեկին չեն փրկելու. Պապոյան

Ես բոլոր այն մարդկանց, որոնք Հայաստանում 10 տարի իշխանության են եղել, ընդամենը պաշտոնյա են եղել և մինչև այդ ոչինչ չեն ունեցել, բացի մի զույգ ծակ կոշիկներից ու հետո դարձել են միլիարդատեր, բոլորին ասել եմ, ասում եմ ու կասեմ այդ մասին։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին կկարողանա՞ր նրան եւ Լևոն Քոչարյանին դեմ առ դեմ անվանել «պիժոն գյադա» ու «ալբանացի», ինչպես հիմա է նշել իր գրառման մեջ։

«Ցանկացած մեկը, ով իրանից ոչինչ չի ներկայացնում, պետական պաշտոնյա է ու պետական պաշտոնյան լինելուց հետո դառնում է միլիարդատեր, այդ մարդը շատ ավելի վատ գնահատականի է արժանի, քան ես այդ գնահատականը տվել եմ:

Մի մարդ, ով ոչինչ չի ունեցել, եկել 10 տարի նախագահ է աշխատել, 200 քանի հազար դրամ աշխատավարձ է ստացել։ Ես էլ ոչինչ չունեմ, ես էլ ոչինչ չեմ ունեցել, իսկ էս մարդիկ ոչինչ չեն ունեցել, հիմա ունեն մի հատ գույքերի ցանկ ու միլիարդավոր դրամներ։ Ժամերով կարդում են էդ ցանկը»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ գործող իշխանության մեջ էլ կան մարդիկ, որ վարձով էին ապրում, հիմա էլիտար տներ են գնել, Պապոյանն արձագանքեց. «Մի իրավիճակ է, երբ մարդը վարձով էր ապրում, հիմա ունի մի հատ տուն, մեկ այլ իրավիճակ է, երբ մարդը վարձով էր ապրում, հիմա ունի մի քանի կազմակերպություններում մեծ մասնաբաժիններ, մի 10-15 հատ անշարժ գույք, մեկի գինը 4 միլիարդ դրամ, մեկինը՝ 2 միլիարդ դրամ և այլն, հետն էլ բանկային հաշիվ, որտեղ օրինակ մի քանի տասնյակ միլիարդ դրամ փող կա։ Ես դա դատապարտում եմ, որովհետև այդ միլիարդները մարդկանցից գողացած գումարներն են։

Արցախյան պատերազմով անցած լինելը ոչ մեկի համար արդարացում չի, որ ինքը լինի գող, կոռումպացված մարդ։ Դա որևէ մեկին ինդուլգենցիա չի տալիս, ինչ ինդուլգենցիա չի տալիս 200–250 հազար դրամ աշխատավարձով, ունենալ ասենք 20 միլիարդ դրամի բանկային հաշիվ։

Սա փաստագրված է, դատախազությունը դրա մասին հրապարակում է արել։ Եթե որևէ մեկը դրա հետ կապված պրոբլեմ ունի, թող գնա դատախազությունում հակառակն ապացուցի։

Իսկ ապօրինի գույքի մասին օրենքը մտել է ուժի մեջ և ավելորդ ջղաձգումները որևէ մեկին, այդ թվում նաև այդ ընտանիքի անդամներին, չեն փրկելու»։

  • Կիսվել: