չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ապօրինի գույքի բռնագանձման թափանիվը այլևս հետ պտտել չի լինելու. Հայկ Կոնջորյան

Ապօրինի գույքի բռնագանձման թափանիվը այլևս հետ պտտել չի լինելու. Հայկ Կոնջորյան

Վերջին օրերին և այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներն ու ընդդիմության գլխապտույտ նոպաները ցույց են տալիս, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում: Այդ մասին ասված է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի Ֆեյսբուքի էջում:
 
«Ապօրինի գույքի բռնագանձման թափանիվը այլևս հետ պտտել չի լինելու, այդ պատճառով քաղաքական հոգեվարքի հասնող գողապետության պարագլուխները իրենց քարոզչական մարտագլխիկներին լիցքավորում են և ուղարկում Ազգային ժողով` հերթական մարտին:
 
Իսկ այստեղ նրանք միշտ հանդիպելու են մի մեծ, շատ մեծ գործոնի` ժողովրդի իշխանությանը: Եվ այդ իշխանության ոտքերի տակ փշուր-փշուր են լինելու պատասխանատվությունից փախչելու մեծ ու փոքր գլուխների սին հույսերը»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: