չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՊՀ երկրները պայմանավորվել են միմյանց հանձնել փախուստի դիմած կոռուպցիոներներին

ԱՊՀ երկրները պայմանավորվել են միմյանց հանձնել փախուստի դիմած կոռուպցիոներներին

ԱՊՀ անդամ երկրները պայմանավորվել են միմյանց հանձնել փախուստի դիմած կոռուպցիոներներին։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը` հղում անելով կոռուպցիայի հակազդման հարցերով Ղազախստանի պետական գործակալության մամուլի ծառայությանը։
 
Կոռուպցիայի հակազդմանն ուղղված Համագործակցության անդամ երկրների փոխգործակցության մասին համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Աստանայում 2022 թվականի հոկտեմբերի 14-ին կայացած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։
 
Գերատեսչությունում նշել են, որ այդ փաստաթուղթը մշակվել էր դեռ 2008 թվականին, և միայն 2022 թվականին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին դրա վերջնական խմբագրման և բարձրագույն մակարդակով ստորագրման մասին։
 
Դրա հետ մեկտեղ ստեղծվելու և կիրառվելու են տեղեկատվական համակարգեր կոռուպցիայի հակազդման ոլորտում, այդ ոլորտում ռազմավարություն, մշակվելու են ծրագրեր և համագործակցության պլաններ, իրականացվելու է հակակոռուպցիոն մոնիթորինգի արդյունքների փոխանակում, կադրերի վերապատրաստում։

  • Կիսվել: