չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ապամոնտաժել ու վաճառել էր Աշտարակից Օշական ձգվող խողովակները

Ապամոնտաժել ու վաճառել էր Աշտարակից Օշական ձգվող խողովակները

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեից ստացվել էր գրություն, որ «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները ամիսներ առաջ կատարված ուսումնասիրության ժամանակ նկատել էին, որ Աշտարակից դեպի Օշական ձգվող կոյուղու կոլեկտորից ապամոնտաժել և գողացել են պողպատե խողովակներ: Հոկտեմբերի 6-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ, գրությունը փոխանցվել էր ոստիկանության Աշտարակի բաժին:

Ոստիկանությունից հայտնում են, որ Աշտարակի համայնքային ոստիկանները, ստացված տեղեկությունն իրացնելով, պարզում են, որ գողությունը կատարել է Աշտարակի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ: Հոկտեմբերի 12-ին նա ձերբակալվում, տեղափոխվում է բաժին, որտեղ հայտնում է, որ գողությունն արել է ինքը:

Ըստ նախնական տվյալի` գողոնն արդեն վաճառված է: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: