երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Անվան փոփոխելու գործընթացը հեշտացվեց

Անվան փոփոխելու գործընթացը հեշտացվեց

ՀՀ քաղաքացիներըն այսուհետ կկարողանան առավել սեղմ ժամկետում կատարել անվան փոխում ցանկացած ՔԿԱԳ մարմնում։

Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 28-ին, հավանություն տվեց «ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 941-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու  մասին» նախագծին, որով  անհրաժեշտություն էր առաջացել այդ որոշման կարգավորումները համապատասխանեցնել ինչպես «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին, այնպես էլ գործնականում կատարված բարեփոխումներին:

 2019 թվականի հուլիսի 9-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել և 2019 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը:

Այժմ անվան փոխման համար քաղաքացիները կարող են դիմել ցանկացած ՔԿԱԳ մարմին: Բացի այդ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում քաղաքացիներն ազատվել են դիմումներ լրացնելու պարտականությունից. դիմումները նրանց փոխարեն էլեկտրոնային համակարգում լրացնում են ՔԿԱԳ մարմնի աշխատակիցները: ՔԿԱԳ ոլորտում գործող էլեկտրոնային գրանցամատյանը հնարավորություն է ստեղծում արագ և էլեկտրոնային եղանակով ստանալ անվան փոխման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ուստի ծառայության տրամադրման ժամկետները ևս վերանայման կարիք ունեն:

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

  • Կիսվել: