ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աննա Հակոբյանն ու Արցախի ՄԻՊ-ը քննարկել են համագործակցության մի շարք հարցեր

Աննա Հակոբյանն ու Արցախի ՄԻՊ-ը քննարկել են համագործակցության մի շարք հարցեր

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 22-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ։  

Հանդիպմանը քննարկվել է Արցախում ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի ‹‹Աղքատության հաղթահարման›› ծրագրի մասին։

Ծրագիրը պիլոտային է, և նախատեսվում է աջակցություն տրամադրել ավելի քան 25 ընտանիքի։ Արցախում ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի ‹‹Աղքատության հաղթահարման›› ծրագիրը կմեկնարկի հունիսին։

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր։

  • Կիսվել: