հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անհրաժեշտ է ընդլայնել ԲԴԽ անդամների թեկնածուների ցուցակը. Բաբաջանյան

Անհրաժեշտ է ընդլայնել ԲԴԽ անդամների թեկնածուների ցուցակը. Բաբաջանյան

Այսօր ԱԺ նիստում Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ օրենսդրական նախագծի հեղինակ, վերջերս ստեղծված «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Բաբաջանյանն ասաց, որ Դատական օրենսդրության մասին սահմանադրական օրենքի համաձայն՝ անձին, որն ունի իրավաբանական գիտությունների գիտական աստիճան եւ իրավունք է դասավանդում համապատասխան ուսումնական հաստատություններում կամ վերջին 8 տարիներին առնվազն 5 տարի աշխատել է գիտական հաստաությունում, իր թեկնածությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրելու իրավունք է տրվում։

Պահանջը, որ ԲԴԽ անդամության թեկնածուները առնվազն 5 տարի իրավունք դասավանդեն, ըստ նրա՝ սահմանափակում է այն մարդկանց շրջանակը, որոնք կարող էին մասնակցել մրցույթին, եւ որոնք ներկայում չեն դասավանդում բուհերում, այլ դրա փոխարեն աշխատում են մասնագիտական, հետբուհական ուսումնական հաստատություններում, ինչպիսին Իրավագիտության ակադեմիան է։

Առաջարկվող փոփոխություններով, Բաբաջանյանի խոսքով, այդ անձանց եւս նախատեսվում է ԲԴԽ անդամի պաշտոնում իրենց թեկնածությունն առաջադրելու հնարավորություն տալ։

  • Կիսվել: