Անհետ կորած զինծառայողի հարազատից խաբեությամբ գումար շորթած անձին կալանավորել են
Անհետ կորած զինծառայողի հարազատից խաբեությամբ գումար շորթած անձը կալանավորվել է: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանը՝ նշելով, որ նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Ավետիսյանը նշեց. ՛՛Իմ տեղեկություններով կան նրա գործողություններից տուժած այլ անձինք: Բոլորին հորդորել ենք, որպեսզի դիմեն ազգային անվտանգության ծառայություն՛՛:
Նրա խոսքով՝ կալանավորված անձը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել: