երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Անձի առևանգման և պոռնկագրական նյութեր տարածելու դեպքեր են բացահայտվել. Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Անձի առևանգման և պոռնկագրական նյութեր տարածելու դեպքեր են բացահայտվել. Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու` 6, խարդախության և խուլիգանության՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, թմրամիջոցի հայտնաբերման ու ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպառնալիքի, պոռնկագրական նյութեր տարածելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու և փաստաթղթի կեղծման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: