կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Անչափահասներին թմրանյութ իրացնողը հայտնաբերվել է

Անչափահասներին թմրանյութ իրացնողը հայտնաբերվել է

Հունվարի 8-ին ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները թմրանյութերի անօրինական շրջանառության հերթական դեպքն են բացահայտել:

Ժամը 17.30-ի սահմաններում անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով «Հունդայի Էլանտրա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են ներկայացրել Գավառ քաղաքում բնակվող երկու անչափահասի։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված է եղել և այրվածքի հետքերով պլաստմասե տարա։

Ավելի ուշ պարզվել է՝ անչափահասներից մեկին կանեփանման զանգվածն իրացրել է Գավառ քաղաքի Անդրանիկի փողոցի 22-ամյա մի բնակիչ։

Կասկածվողը նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության Գավառի բաժին։ Ժամեր անց նա իրենց տանը կից ցախանոցից իրավապահներին ներկայացրել է կանեփանման չորացված-մանրացված զանգված՝ հայտնելով, որ թմրամիջոցը պատրաստել է իրենց հողամասում աճեցրած կանեփի թփերից։

Նշանակվել է փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: