հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անցած շաբաթ Փրկարար ծառայությունում կեղծ ահազանգի երկու դեպք է գրանցվել

Անցած շաբաթ Փրկարար ծառայությունում կեղծ ահազանգի երկու դեպք է գրանցվել

Հունվարի 9-ից 15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 361 դեպք, որից 130-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 77, փլուզման՝ 2, պայթյունի՝ 1, մերկասառույցի՝ 3, զինամթերքի հայտնաբերման՝ 2, թունավորման՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 36, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 1, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 157, ինքնասպանության փորձի՝ 9, դժբախտ պատահարի և կեղծ ահազանգի՝ 2-ական, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 22, հրդեհի կեղծ կանչի՝ 14 և 25 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 12 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 8 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 81, զոհվել՝ 3 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

  • Կիսվել: