երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Անցած 1 օրում գրանցված 10 ավտnվթարի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրում գրանցված 10 ավտnվթարի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 173 հանցագործություն, որոնցից 14-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

 

Մասնավորապես՝ 51 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5 դեպք՝ խուլիգանության, 4 դեպք՝ վստահված գույքի հափշտակման, 3 դեպք՝ թմրանյութի իրացման, 2-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, շորթման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու զենք-զինամթերքի առգրավման:

Բացահայտվել են նաև խոշտանգման, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, անօրինական միգրացիայի կազմակերպման, անձին ազատությունից ապօրինի զրկելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման և այլ դեպքեր:

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ խարդախության և անձնական ունեցվածքի գողության՝ 13-ական դեպք, կողոպուտի՝ 1 դեպք:
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը: Հայտնաբերվել է 1 անհետ կորած:
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 8 դեպք:

Անցած 1 օրում գրանցված 10 ավտովթարի հետևանքով`14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

  • Կիսվել: