երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անբարոյական է նման սուտ հորինողը. Դավթյանը՝ մարզի դատախազի եւ Քննչականի պետի միջեւ ծեծկռտուքի վերաբերյալ տեղեկության մասին

Անբարոյական է նման սուտ հորինողը. Դավթյանը՝ մարզի դատախազի եւ Քննչականի պետի միջեւ ծեծկռտուքի վերաբերյալ տեղեկության մասին

Անբարոյական է նման սուտ հորինողը։ Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի դատախազի եւ քննչականի պետի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին տեղեկությանը:

Դավթյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Չկա նման բան, անբարոյական է նման սուտ հորինողը՛՛:

Հիշեցնենք, որ armlur.am-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի քննչական ծառայության պետ Կարապետ Համբարձումյանը  խոսակցություն է ունեցել Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանի հետ, որից հետո քննչականի պետն ու դատախազը չեն հասկացել միմյանց ու քննչականի պետը հարվածել է մարզի դատախազին:

Ըստ կայքի՝ դրանից հետո Արթուր Դավթյանը բարձրացրել է Գեղարքունիքի մարզի քննչականի պետի եւ  դատախազի տեղափոխության հարցը:

 

  • Կիսվել: