կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Անասուններին մորթել էին արոտավայրում, ապա փորձել էին գողանալ․ Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

Անասուններին մորթել էին արոտավայրում, ապա փորձել էին գողանալ․ Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

Հոկտեմբերի 7-ին  պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ոստիկանները անասնագողության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել։ 

Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք Արզական գյուղի հանգստյան գոտիներից մեկի մոտակա արոտավայրում հայտնաբերել են մորթված 2 խոշոր եղջերավոր անասուն, իսկ ոչ հեռու կայանված Opel և Nissan  մակնիշի մեքենաներ։ Հաղորդումն արագ փոխանցվել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից էլ նշված վայր է մեկնել նաև օպերատիվ խումբ։ 

Չարենցավանի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են հանցագործությունը։ Պարզվել է, որ 37-ամյա արզականցու անասուններին արոտավայրում մորթել և փորձել էին գողանալ Աբովյան և Չարենցավան քաղաքների 3 բնակիչ։ 

Նրանք հայտնաբերվել, ձերբակալվել, ապա ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

  • Կիսվել: