ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Անահիտ Մանասյանն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի սաներին

Անահիտ Մանասյանն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի սաներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր ընդունել է լիբերալ քաղաքականության դպրոցի 11-րդ հոսքի սաներին:

Պաշտպանը կարևորել է նման հանդիպումների անցկացումը երիտասարդների հետ՝ փորձի փոխանակման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և միասին դրանց լուծման տարբերակներ գտնելու տեսանկյունից:

Հարցուպատասխանի ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում դպրոցի սաները, որոնք տարբեր բուհերի ուսանողներ են, Պաշտպանի հետ քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը:

Անահիտ Մանասյանը անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին, որոնցից առաջինը իրավունքի քաղաքականացումն է, մասնագիտական էթիկայի ցածր մակարդակը:

 

  • Կիսվել: