կիրակի, մարտ 16
16 / 3 / 2025
Անահիտ Մանասյանն ընդունել է ԼՂ-ց բռնի տեղահանված անձանց հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանին

Անահիտ Մանասյանն ընդունել է ԼՂ-ց բռնի տեղահանված անձանց հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 6-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանին։

Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է  քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։

Պաշտպանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերի և այդ առումով իրականացվող աշխատանքների հետագա ուղղություններին:

Իր հերթին Լիաննա Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

  • Կիսվել: