ԱՆ հրամանն անվավեր ճանաչելու դիմումը ներկայացրինք Վարչական դատարան. Արա Զոհրաբյան
Վարչական դատարան ներկայացրինք առողջապահության նախարարի հրամանն անվավեր ճանաչելու դիմումը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնեց Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» կուսակցության նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր Արա Զոհրաբյանը:
Նա նշեց. «Խնդրել ենք նաեւ դատարանին, որպեսզի մինչեւ գործի նախաքննության ավարտը նախարարի հրամանի գործողությունը դադարեցնի: Հուսով ենք՝ դատավորներն օբյեկտիվ որոշում կկայացնեն: Շարունակում ենք նաեւ ստորագրահավաքը, որը հանրագիր է՝ ուղղված վարչապետին՝ Առողջապահության նախարարի հրամանը վերանայելու պահանջով՛՛:
Զոհրաբյանի խոսքով՝ իրենց նախաձեռնությունը դեմ է առողջապահության նախարարի հրամանին, որի համաձայն՝ աշխատող քաղաքացիները պարտավոր են պատվաստվել կորոնավիրուսի դեմ կամ ամիսը երկու անգամ ՊՇՌ հետազոտություն անցնել եւ դրա բացասական պատասխան ներկայացնել գործատուին: