հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ամուլսարի դարպասների մոտ ավարտվում է ներդրողների իրավունքները և սկսվում համայնքի իրավունքները․ Շիրակ Բունիաթյան

Ամուլսարի դարպասների մոտ ավարտվում է ներդրողների իրավունքները և սկսվում համայնքի իրավունքները․ Շիրակ Բունիաթյան

Այսօր Ջերմուկում Ամուլսարի պահապանները բաց քննարում են անցկացրել, որտեղ քննարկվել է Ամուլսարում «Լիդիան Արմենիայի» կողմից ձմեռացման աշխատանքներ իրականացնելու հարցը։ Ջերմուկի բնակիչ «Դեմ եմ Ամուսարում հանքարդյունաբերությանը» նախաձեռնության անդամ Շիրակ Բունիաթյանըիր բացման խոսքում ասաց, որ ձմեռացման համար իմաստ չի տեսնում։

«Ես չեմ տեսնում նոր իմաստ ձմեռացման համար, բացի այդ լուրեր են պտտվում, որ դեկտեմբերի 20-ին կարող է որոշիչ բաներ լինել, լսել եմ կարծիքներ, որ Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որոնց  միջոցով փորձում է մտնել աբրիտրաժ, բայց մինչ այս պահը իրենք չունեն ոչ մի իրավասություն, քանի որ ոչ մի գործողություն չեն կատարել Ամուլսարում»,-ասաց նա` նշելով, որ պետք է քննարկման միջոցով որոշեն` թույլ տալիս են նոր ձմեռացում իրականացվի, թե՞ ոչ:

Շիրակ Բունիաթյանն իր խոսքում նաև նշեց, որ  այսօրվա կայացրած որոշմանը կարող են հետևել գործողություններ:

Հանդիպման մանրամասները՝ տեսնյութում։

 

  • Կիսվել: