երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ամուլսարի տարածքից 10 քաղաքացի բերման է ենթարկվել

Ամուլսարի տարածքից 10 քաղաքացի բերման է ենթարկվել

Ամուլսարի տարածքից 10 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության բաժին՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Նշենք, որ բերման ենթարկվածների թվում են «Կանաչ Ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանն ու «Մարտական խաչ» շքանշանի ասպետ Ռաֆայել Հովհաննիսյանը։

 

 

 
 
 
 
  •  

  • Կիսվել: