հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ամփոփվել են Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային բաժինների աշխատանքները

Ամփոփվել են Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային բաժինների աշխատանքները

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը կատարած աշխատանքային այցի ընթացքում ամփոփել է զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին, երկրորդ և երրորդ կայազորային քննչական բաժինների 2019 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:

Նշված կայազորային քննչական բաժնի պետերը հանդես են եկել զեկույցով՝ ներկայացնելով 2019 թվականի կայազորային քննչական բաժինների գործունեությունը՝ թվային ցուցանիշներով:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը ամփոփման ընթացքում տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ աշխատանքի կազմակերպման և քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

Հանդիպման ավարտին Ա.Կրկյաշարյանը կայազորային քննչական բաժինների աշխատանքները դրական գնահատեց և հորդորեց աշխատել նույն ջանասիրությամբ և պատասխանատվությամբ, գրանցել նոր հաջողություններ:

 

  • Կիսվել: