ԱՄՆ-ում կալանավորվել է Վլադիմիր Գասպարյանի փեսա, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը (տեսանյութ)
Ամերիկաբնակ Վարդան Ղուկասյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրել է, որ ինքը դեռ այս տարվա ապրիլի 15-ին գրություն է ուղարկել ԱՄՆ Դաշնային բյուրո և ԱՄՆ-ի գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ ԱՄՆ-ում է գտնվում ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը՝ Վլադիմիր Գասպարյանի փեսան:
Նշենք, որ նրա նկատմամբ ՀՀ-ում հետախուզում էր հայտարարվել:
Ղուկասյանն ասել է. ՛՛Այսօր առավոտյան իմացա, որ երեք օր առաջ կալանավորվել է Արթուր Գևորգյանը FBI-ի կողմից՛՛
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Արթուր Գևորգյանին կալանավորելու որոշում է կայացվել. նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Մանրամասները` տեսանյութում.