հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ամբողջը ձեռնակվել է զուտ մեկ նպատակով՝ թույլ չտան, որ ՍԴ-ն այս գործով կայացնի իր որոշումը. Ալումյան

Ամբողջը ձեռնակվել է զուտ մեկ նպատակով՝ թույլ չտան, որ ՍԴ-ն այս գործով կայացնի իր որոշումը. Ալումյան

Սահմանադրական դատարանի որոշումը կարող է ազդել Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակին և ԱԺ «Ւմ քայլը« խմբակցության կողմից հունիսի 22-ին ընդունած նախագծին, փաստաբանը նշեց. «Իմ խորին համոզմամբ, ամբողջը  ձեռնակվել է զուտ մեկ նատակով, որպեսզի թույլ չտան՝ ՍԴ-ն այս գործով կայացնի իր որոշումը»։

Դիտարկմանը, թե այդ ամենը Ռոբերտ Քոչարյանի համա՞ր էր արվում, փաստաբանն ասաց, որ այդ գործով ՍԴ-ն քննում է և առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը, և Ռ.Քոչարյանի դիմումը՝ կապված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ։

«Հիմա ամեն ինչ արվում է ու նոր չի դա սկսել, մինչև այդ  գործով վերջնական որոշում կայացնելը Սահմանադրական դատարանը որպես այդպիսին գոյություն չունենա։ Կստացվի դա, թե ոչ, այլ հարց է։ Բայց ամեն ինչ արվում է, որպեսզի այդպես լինի: Կախված նրանից, թե քանի դատավոր կկորցնեն իր պաշտոնը, ինչպես իրենց կպահեն Սահմանադրական դատարանի մյուս անդամները: Չեմ ուզում տարբեր սցենարներ ներկայացնելլ, պարզապես ժամանակ չկա: Բայց մի բան ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեկ քրեական գործով մեկ հոգու ամեն գնով պատասխանատվության ենթարկելու նպատակով պետական ինստիտուտների նկատմամբ այսպիսի ոտնձգություններ են տեղի ունենում»,- նշեց Ալումյանը:

Նշենք, որ Սահմանադրական դատարանը նախօրեին որոշում կայացրեց սկսել Ռոբերտ Քոչարյանի՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ դիմումը: Համանման դիմում ավելի վաղ ներկայացվել էր ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Դիմումներն ընդունվել են մեկ վարույթի մեջ:

ՀՀ Ազգային ժողովը նախօրեին նաև օրինագիծ ընդունեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք փոփոխություններ Սահմանադրական դատարանի կազմում, մի քանի դատավորների հրաժարական եւ նախագահի փոփոխություն են նախատեսում:

 

  • Կիսվել: