չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ալեքսանդրա Հարությունյանին առաջարկվել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոնը

Ալեքսանդրա Հարությունյանին առաջարկվել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոնը

Բարձրագույն դատական խուրհուրդը հոկտեմբերի 24-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Քննարկելով Վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղի առկայությունն ու այն համալրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը․

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի թեկնածու Ալեքսանդրա Հարությունյանին առաջարկել Վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

  • Կիսվել: