հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ալեն Սիմոնյանը կարգապահական տույժ է կիրառել Վահան Նարիբեկյանի նկատմամբ

Ալեն Սիմոնյանը կարգապահական տույժ է կիրառել Վահան Նարիբեկյանի նկատմամբ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին կարգադրություն է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով՝ կարգադրում եմ.

1. Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻ նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ նկատողություն»,-նշվում է կարգադրության մեջ:

Աշխատակազմը պարտավոր էր ապահովել պատշաճ աշխատանքային պայմաններ Ազգային ժողովի և նրա մարմինների, Ազգային ժողովի բարեկամական խմբերի, միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների և այլ պաշտոնական պատվիրակությունների բնականոն գործունեության համար։ Սակայն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համատեղ ասուլիսի ընթացքում սինքրոն թարգմանության ապահովումը ձախողվել է։

 

  • Կիսվել: