ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքի գործով ոչ տուժող կա, ոչ մեղադրյալ

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքի գործով ոչ տուժող կա, ոչ մեղադրյալ

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» խմբավորման ղեկավար Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով առայժմ ոչ մեղադրյալ կա, ոչ տուժող, InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան փոխանցեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից։

«Առայժմ այդ քրեական գործով տուժող կամ մեղադրյալ չկա», -նշեցին ՀՔԾ-ից։

Հիշեցնենք, որ Երևանի կենտրոնում օրերս ծեծկռտուք էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև։ Ծիմոնյանը հայտարարել էր, որ ինքը փողոցով անցնելիս բարևել է Դանիելյանին և նրա ընկերներին, սակայն վերջինը իրեն պատասխանել է հայհոյանքով, ինչի համար ինքը գլխով հարված է հասցրել Դանիելյանի քթին։

ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա խուլիգանության և ծեծի ենթարկելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։

  • Կիսվել: