հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Ադեկվադ կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Հատուկ Քննչական ծառայությունից։

Ըստ աղբյուրի քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 2 հդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Առայժմ հայտնի չէ՝ մասնակիցների դատավարական կարգավիճակը՝ ով է այս գործով մեղադրյալ և ով տուժող։

  • Կիսվել: