երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ակցիայի 84 մասնակից է բերման ենթարկվել

Ակցիայի 84 մասնակից է բերման ենթարկվել

Առավոտից Երևանում բողոքի ակցիայի 84 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ: Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՎԻՎ օրենսգրքի 182 (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) հոդվածով նախատեսված արարքի համար։

Հիշեցնենք, վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում։ Փակ են եղել Մյասնիկյան, Բաղրամյան պողոտաները, Սարյան, Բուզանդ, Ամիրյան, Թումանյան փողոցները, Մոսկովյան–Մարկ Գրիգորյան խաչմերուկը։
 
Ակցիաներին մասնակցել են նաև Երևանի տարբեր բուհերի ուսանողներ։ Նրանք կոչ էին անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։
 
Սարյան փողոցից այսօր բերման են ենթարկել նաև «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին։ Իսկ Ամիրյան փողոցից բռնի ուժի կիրառմամբ բերման էր ենթարկվել ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան դաժան ծեծի են ենթարկել, նա տեղափոխվել է հիվանդանոց։

  • Կիսվել: